ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՄՔԴ-ի դատախազը պահանջել է ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին

ՄՔԴ-ի դատախազը պահանջել է ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին
20.05.2024 | 19:28

Մի քանի ժամ առաջ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազը պահանջել է մարդկայնության դեմ գործած և ռազմական հանցագործությունների համար ձերբակալել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին և պաշտպանության նախարար Յոավ Գալանտին, ինչպես նաև ՀԱՄԱՍ շարժման երեք առաջնորդներին։ ՄՔԴ դատավորները պետք է դեռ քննարկեն և որոշում արձակեն այս կապակցությամբ։

Սա պատմական որոշում է, որն ունենալու է չափազանց լուրջ միջազգային հետևանքներ, որոնց, սակայն, այժմ չեմ անդրադառնալու։ Իսկ հիմա ցանկանում եմ ուշադրություն հրավիրել ընդամենն Իսրայելի ղեկավարների՝ Նեթանյահուի և Գալանտի դեմ ՄՔԴ-ի դատախազի առաջ քաշած մեղադրանքների վրա, որոնք ներառում են՝

• «[ժողովրդի] բնաջնջում պատճառելը»

(“causing extermination”)

• «[բնակչությանը] սովահարումը որպես պատերազմական մեթոդ կիրառելը, այդ թվում՝ մարդասիրական օգնության մատակարարումների խափանումը»

(“causing starvation as a method of war, including the denial of humanitarian relief supplies”)

• «հակամարտության գոտում գտնվող խաղաղ բնակիչների դիտավորյալ թիրախավորումը»

(“deliberately targeting civilians in conflict”):

Բացի այս հիմնական կետերից, Իսրայելի ղեկավարները մեղադրվում են խաղաղ բնակչության դեմ գրոհներ ձեռնարկելու, սպանությունների, մարդկանց տառապանքներ պատճառելու և հետապնդումների ենթարկելու համար։ Ընդգծվում է նաև այն, որ Իսրայելի ղեկավարները հռչակել են այս ոճրագործություններն իրագործելու իրենց մտադրությունը՝ պաղեստինցիներին անվանելով, ինչպես Գալանտը, «մարդակերպ կենդանիներ» ("human animals") և սպառնալով զանգվածայնորեն պատժել նրանց։

Սրանք ճիշտ ու ճիշտ այն ցեղասպանական գործողություններն են, որոնք կատարել է նաև Ադրբեջանի ղեկավարությունը 2020-2024 թվականներին՝ մինչև այսօր չենթարկվելով միջազգային քրեաիրավական որևէ պատասխանատվության։ Անկախ նրանից, թե որքանով է իրական առաջիկայում ՄՔԴ-ից Իլհամ Ալիևին ու նրա ֆաշիստական վարչակազմի մյուս անդամներին ձերբակալման հրամանների արձակումը, ներկա նախադեպը պետք է օգտագործել ամենայն մանրակրկիտությամբ ինչպես ՀՀ համապատասխան մարմինների ներկայացված ու ներկայացվելիք միջազգային հայցերում, այնպես էլ սփյուռքյան կառույցների աշխատանքներում։

Եթե մինչև վերջերս տասնամյակներով «անձեռնմխելի» համարվող Իսրայելի ղեկավարությունն է ահա այսպես հանկարծակի պատասխանատվության կանչվում միջազգային դատական ատյանի առջև (դրա պատճառները չափազանց հետաքրքիր են, բայց դրանք կքննարկենք հետագայում), մի գեղեցիկ օր Ադրբեջանի հայասպանները ևս կարող են ՄՔԴ կանչվել։ Պետք է աշխատել այդ օրը մոտեցնելու ուղղությամբ՝ իհարկե, առաջնահերթորեն ամրացնելով ՀՀ պաշտպանունակությունն ու ռազմական անվտանգությունը։

Աստվածն առաջ։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 1958

Մեկնաբանություններ